1in.am-ը գրում է.
Հայտնի է դարձել, որ Facebook-ը և Cisco Systems-ը թողարկում են համատեղ արտադրանք՝ նախատեսված այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ավելի շատ բան իմանալ իրենց հաճախորդների մասին: Այս մասին գրում է Vstifinance.ru կայքը:
Cisco Connetcted Mobile Experience with Facebook Wi-Fi անվանումը կրող նոր նախագծի մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը՝ Նյու Յորքում տեղի ունեցած Interop համաժողովի ժամանակ, որտեղ այդ մասին պատմել է Cisco Systems-ի գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսը:
Օգտագործելով Cisco-ի սարքավորումը՝ հյուրանոցները, ռեստորանները, խանութները և այլ կազմակերպություններ կկարողանան հասանելիություն ունենալ Wi-Fi ցանցին, որին հնարավոր կլինի միանալ Facebook-ի իրենց էջի միջոցով:
Համակարգն ավտոմատ կերպով ցանցին միացած տվյալ հաճախորդի Facebook-ի էջը կմիացնի այն հաստատության էջին, որտեղ նա գտնվում է, և կառաջարկի cehck in դնել:
Նշվում է, որ այս սերվիսը բիզնեսին թույլ կտա ավելի շատ տեղեկություն ստանալ իրենց հաճախորդների մասին: