1in.am-ը գրում է.
Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամը և փոքրիկ Ջորջը պատրաստվում են վերջնականապես հաստատվել Քենսինգթոնում գտնվող իրենց վերանորոգված նստավայրում: Քեմբրիջի դուքսը և դքսուհին շտապում են նոր շքեղ բնակարան տեղափոխվել մինչև արքայազն Ջորջի մկրտությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:
«Նրանք անհամբերությամբ սպասում են տեղափոխվելուն: Նրանք շտապում են հաստատվել տանը, որտեղ ամեն ինչ իրենց ճաշակով են արել»,- The Express թերթին ասել է արքայական ընտանիքին մոտ աղբյուրը:
Ասում են, որ քառահարկ տան վերանորոգման վրա արքայական ընտանիքը 1 միլիոն ֆունտ սթեռլինգ է ծախսել: Հեշտ չէ վերանորոգել 20 սենյականոց բնակարանը, սակայն բրիտանացիները վստահում են դքսուհու ճաշակին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_219188.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել