Այս նկարը ես նկարել եմ դեռ իմ ծառայության ժամանակ:Գիտեք ի՞նչ է անում այս երեխան: Նա ապրում է Վարդենիսի Սոտք կոչվող գյուղերից մեկում,ունի 4 եղբայր և մեկ քույր:Հայր չունի,որքանով,որ ես եմ տեղյակ:
Մի քանի ամիս շարունակ ես այս երեխային տեսնում էի:
Միշտ հետաքրքիր էր,թե նա ի՞նչ է անում և չէի կարողանում պարզել (Ժամանակի սղության պատճառով),միայն տեսնում նրան զորամաս մտնելիս և վերջ:Ամեն անգամ գնալուց նա ուներ պարկ ուսին,և կրկին անհասկանալի էր թե՞ ինչ է այդ պարկի մեջ:
Մի օր Ճաշից հետո զբոսնելուց ինձ կրկին բախտ վիճակվեց տեսնել նրան,փորձեցի մոտենալ,բայց նա ասես փախչում էր ինձնից:Հասա նրան և հարցրեցի՝ «ի՞նչ է այդ պարկի մեջ և ինչ է անում նա ամեն օր զորամասում»: Նա պատասխանեց ՝
-Ես ունեմ զինվոր ընկեր, նա ամեն օր ճաշից հետո հավաքում և պահում է հացի փոքրիկ կտորները,որ ես գամ վերցնեմ և տանեմ տուն:Մեր ընտանիքը այդ զինվորն է պահում ՝ Իմ Ընկերը:
Հ.Գ.- պատմությունը իրական է:Ուղղակի ցանկացա կիսվել հիշողություններով: