1in.am-ը գրում է.
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արցունքների է հասցրել իր երկրպագուներին: Նա Instagram-ում ընտանեկան հին լուսանկար է հրապարակել և խոստովանել, որ շատ է կարոտում հորը:
«Ես միշտ կկարոտեմ քեզ, հայրի՛կ: Ես չեմ կարող հավատալ, որ դու արդեն 10 տարի է՝ չկաս: Չկա այդպիսի օր, երբ ես չմտածեմ քո մասին և չցանկանամ, որ դու իմ կողքին լինես: Այնքան շատ զարմանալի և լավ բաներ են տեղի ունեցել այն օրից ի վեր, երբ դու գնացիր, և ես շատ եմ ցանկանում, որ դու մեզ հետ լինես և կիսես մեր երջանկությունը: Ես ամեն ինչ կտայի միայն այն բանի համար, որ դու վերադառնայիր: Բայց ես գիտեմ, որ դու երկնքից հետևում ես մեզ, պաշտպանում և կառավարում ես մեր արարքները»,- գրել է Քիմը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_219165.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել