Մուրազի բորիկը հանդես է եկել պնդմամբ, թե Սերժ Սարգսյանի կրիտերիաներով է Նիկոլը դարձել ՀՀ վարչապետ:

Այս տեսակետը, որ շատ է շահարկում Բորիկը, չի դիմանում փաստերի և քաղաքական իրողությունների լուրջ վերլուծությանը՝ հանդիսանալով ընդամենը «վոինի»՝ Բորիկին տրված կեղտոտ պատվերի արգասիքը:

Բորիկը չի ցանկանում ֆիքսել այն փաստը,որ 2018-ին Նիկոլը վարչապետ դարձավ լայն զանգվածների ճնշմամբ, այլ ոչ թե քաղաքական վերնախավի ազատ կամարտահայտման պատճառով: 2018-ի մայիսին Հանրապետական կուսակցությունը, ունենալով մեծամասնություն, սկզբում չընտրեց Նիկոլին. մայիսի 1-ին կայացած քվեարկության ժամանակ Հանրապետական խմբակցությունը, օգտագործելով իր մեծամասնությունը, դեմ քվեարկեց Նիկոլի թեկնածությանը։ Քվեարկության արդյունքներն էին՝ 45 կողմ, 56 դեմ: Աակայն հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, երկրորդ քվեարկության ժամանակ ստիպված էր դա անել՝ հասարակական ճնշման և քաղաքական ճգնաժամի խորացման վտանգի պատճառով. ամբողջ հանրապետությունում մեկնարկեցին համընդհանուր գործադուլներ և քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաներ, երթևեկությունը խցանվեց Երևանի և մարզերի գլխավոր ճանապարհներին, փակվեցին երկաթուղին և մետրոպոլիտենը, դադարեցվեց աշխատանքը բազմաթիվ հաստատություններում: Երկիրը կանգնեց խորը քաղաքական ճգնաժամի և կոլապսի եզրին։

Մյուս կողմից՝ եթե Նիկոլը վարչապետ դառնար Սերժ Սարգսյանի կրիտերիաներով, ապա նրա քաղաքական կուրսը պետք է համահունչ լիներ նախկին իշխանության ռազմավարությանը, ինչը փաստացի տեղի չունեցավ։ Այլ հարց, որ գուցե հնարավոր էր շարժումը ճնշել դեռևս դրա սաղմնային փուլում, ինչը չարվեց, բայց չարվեց միայն այն պատճառով, որ Նիկոլի հովանավոր ուժերը շատ ավելի հզոր դուրս եկան, քան Հայաստանը. երկիրը չէր մարսի երկորդ Մարտի 1-ը:

Այս ամենի մասին մի՞թե չգիտեն Բորիկի տերերը: Իհարկե, գիտեն, բայց քանի որ ծայրաստիճան ստոր են, մանիպուլացնում են, որ Սերժ Սրագսյանին վնասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել