Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ Լատվիայի օդային տարածքը փակ կմնա սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 20:00-ից մինչև 07:00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը:

Մերձբալթյան երկրի պաշտպանական գերատեսչությունը սեպտեմբերի 11-ին հայտնել էր «Զապադ-2025» զորավարժությունների կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ իր օդային տարածքն առնվազն մեկ շաբաթով փակելու մասին:

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժություններին զուգահեռ իր երկրի զինված ուժերը կանցկացնեն Namejs 2025 զորավարժությունները, կուժեղացվի Լատվիայի օդային, տեղեկատվական և կիբերտարածության հսկողությունը։

«Զապադ 2025» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-16-ը՝ ռուսական և բելառուսական զորավարժարաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել