Tert.am-ը գրում է․

Շաբաթ օրը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։

Տուժածներից երեքը ծանր վիճակում են։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (01:00 GMT) Մադրիդի հարավ-կենտրոնական Վալյակաս թաղամասում։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել