Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք։ Միաժամանակ Լեհաստանում կործանիչներ են երկինք բարձրացրել, Վոլինի մարզի երկնքում նույնպես ռուսական դրոն է նկատվել։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության վիճակի:
Նշենք՝ Լեհաստանի Լյուբլինի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Ուկրաինայի հետ սահմանային գոտում ԱԹՍ-ների կասկածելի ակտիվության պատճառով։ Հայտնում է Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել