Բնակիչները ասում էին․ «2 օր է խմելու ջուրը կորում է, 2 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, այնտեղից պատասխանում են, թե մեր գործը չի, դա ցանցային գիծ է, հետևաբար մենք այդտեղ անելիք չունենք։ Մեր մի քանի անգամ ճշտող հարցին, որ խոսքը փողոցով անցնող խմելու ջրի խողովակի վնասման մասին է, «Վեոլիա Ջրից» պատասխանում են, թե դա մեզ չի հետաքրքրում։
Բա եթե ձեզ չի հետաքրքրում, ինչու ենք մենք ձեզ ջրի սպասարկման համար վճարում, թե ձեր մոտ արդեն գեշ խասյաթ է դարձել միայն փող հավաքելը, իսկ դրա փոխարեն որակյալ սպասարկում չկա։
Եթե դա ձերը չէ, ապա ինչի համար «Վեոլիա Ջրից» եկան ու բոլորիս հետ պայմանագիր կնքեցին։ Պայմանագիր, որի մեջ մտնում էր նաև որակյալ սպասարկումը։ Ձեր ոչ սրտացավ աշխատանքի պատճառով փողոց մեքենա էլ չի կարողանում մտնել։
Երեկ նույնիսկ շտապօգնության կանչ ենք ունեցել, սակայն բժիշկները չեն կարողացել հասնել հիվանդի տուն, մի քանի կիլոմետր ոտքով են գնացել։
Հարգելի «Վեոլիա Ջրի» պաշտոնյաներ, մի փորձեք սպառողին մոլորեցնել․ ձեր գործն է վերացնել այդ վթարված ջրախողովակի խնդիրը, որը բնակիչների տներում չի վնասվել, այլ ճանապարհին է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել են Արարատի մարզպետ Սևակ Թևոնյանը, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և Գեղանիստի վարչական ղեկավար Հակոբ Առաքելյանը, ովքեր արդեն փորձում են իրենց ուժերով խնդիրը լուծել՝ մինչև «Վեոլիա Ջուր»-ը որոշի գործը գլուխ բերել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



