Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի երկու քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՊԱԾ-ի տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 10-ին ուկրաինական համարանիշներով MERCEDES-BENZ բեռնատարն Ուկրաինայից մուտք է գործել Վրաստան Սարփիի մաքսային անցակետով։
Մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է 2.4 կիլոգրամ «Հեքսոգեն» պայթուցիկ նյութ:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով` պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերում, պահպանում և տեղափոխում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



