«Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կան որոշ անհատներ, որ տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ կա արտախորհրդարանական ընդդիմություն, և հույս ունի, որ նրանց մեծ մասը կհայտնվի ԱԺ-ում․

«Իրենց ասածը ոչ մեկը չի լսում, իրենք 7 հոգի փողոցում չեն կարող հավաքել։ Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան, եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ Սամվել Կարապետյանի ուժը մրցակից է, նա ասել է՝ «Ոչ, որովհետև այդ պոնտը՝ փող ենք ծախսում, փող կբաժանենք, փողոտ տեղ է, մեզ հետ կարելի է միավորվել և հետո հայտնվել, պետական պաշտոն ստանալ, այլևս չի աշխատում, որովհետև դա պոնտ է, որովհետև քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում հայտնվել է, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստարան գտնել ԱԺ-ում»։

Նա նաև նշել է՝ ե՞րբ եք տեսել, որ խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջի. «Չի եղել նման օրինակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել