Հարց`

«Բարև Ձեզ, բժիշկ: 24 տարեկան եմ,  2 օր առաջ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ինձ մոտ հայտնաբերվել է ձվարանի` մոտ 3-3.5 սմ չափի կիստա: Շատ անհանգստացած եմ,  դեռ չեմ այցելել գինեկոլոգի: Ի՞նչն է կիստայի առաջացման պատճառը, ո՞րն է բուժումը, արդյո՞ք պետք է վիրահատվել»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ  Պավել Սոցկին:

Դուք չեք նշել, թե ինչ բնույթի կիստա է հայտնաբերվել՝ ֆոլիկուլյար, էնդոմետրիոդ, թե այլ: Դա շատ մեծ դեր է խաղում բուժման մեթոդի ընտրության հարցում: Կիստայի չափսերը մեծ չեն և եթե դա ֆոլիկուլյար  կամ դեղին մարմնի կիստա է, ապա հնարավոր է բուժել դեղորայքի միջոցով՝ սոնոգրաֆիայի միջոցով հետևելով կիստայի չափսերին: Դեղորայքի ազդեցության բացակայության և կիստայի մեծ չափսերի դեպքում արդեն դիմում են վիրահատական միջամտության: Այլ բնույթի կիստաների դեպքում, օրինակ՝ էնդոմետրիոիդ, բուժումը միայն վիրահատական է: Կիստան կարող է լինել բնածին, ինչպիսին է օրինակ դերմոիդ կիստան, և ձեռքբերովի՝ ֆոլիկուլյար, դեղին մարմնի կիստա և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել