Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։

Նշում են, որ բարդ եւ առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։ Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։

Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաեւ՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/df10371ddc28947db1656a5a6ef064dd

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել