Թբիլիսիում քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ականատեսների վկայությամբ՝ բախումը տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների և ցուցարարների միջև։

Կողմերը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել, միմյանց վրա տարբեր առարկաներ նետել, ինչպես նաև ֆիզիկական ընդհարում է տեղի ունեցել։

Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել