«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը «YoYo» բջջային հավելվածի գործարկման շրջանակում օրերս կազմակերպել էր ֆուտբոլային չելենջ  Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ «YoYo»-ն էլեկտրոնային դրամապանակ է՝ նախատեսված 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։

 

Ֆուտբոլային չելենջին մասնակցել են հավելվածի տաս ակտիվ օգտատերեր։ Բոլոր մասնակիցներն ստացել են բրենդավորված նվերներ, իսկ գլխավոր մրցանակը՝  PlayStation 5-ը, բաժին է հասել մրցույթի հաղթողին։

 

«YoYo» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին կատարել անկանխիկ, անհպում  վճարումներ 22.000+ վաճառակետերում և մի շարք օնլայն հարթակներում, որտեղ Ֆասթ Շիֆթը հասանելի է որպես վճարամիջոց։ Էլեկտրոնային դրամապանակը նաև ծնողական վերահսկողության ապահով միջոց է։

 

Ֆասթ Շիֆթը շարունակաբար խթանում է առողջ ու ակտիվ ապրելակերպը՝ միաժամանակ նպաստելով երեխաների ֆինանսական գրագիտության զարգացմանը։

 

«YoYo» էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

 

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

 

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել