Tert.am-ը գրում է․

Մոսկվայում ձերբակալվել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը։

Չեթինբագը ձերբակալվել է խարդախության գործով՝ որպես հանցավոր խմբի անդամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Խմբում ներառված են եղել նաև մի քանի նախկին ոստիկաններ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։

Քննության տվյալներով՝ փետրվարից ի վեր խումբը քաղաքացիներից խոշոր գումարներ էր շորթում «օպերատիվ գործունեության» անվան տակ՝ սպառնալով նրանց կալանավորել։ Զոհերը կրել են ավելի քան 4 միլիոն ռուբլու վնաս։

Գործի հինգ մասնակից ձերբակալվել է, իսկ մեկ ուրիշը հայտարարվել է հետախուզման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել