Հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կինոգործիչների միության էջից:
«Անհավատալի է, անիրական։
ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։
ԱՐՏՈՆ դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար։
Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



