Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում: 
 
Ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահոգործելի, ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ մոխրի է վերածվել: 
 
Տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակը ավտոմեքենայում բռնկվել է այն ժամանակ, երբ վարորդը այն վարելիս է եղել ու նկատելով կրակն ու ծուխը՝ կայանել է ավտոմեքենան ու քաղաքացիների օգնությամբ պայքարել կրակի տարածման դեմ: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել