Սրբությունները ոտնահարող ու Էրդողանի գիրքը սրտին սեղմող Նիկոլի ոտքի մատնեմատի եղունգի համարում ունեցող Տարոնն ակնհայտորեն զուր է ջանքեր գործադրել՝ ՔՊ-ին ներկայացնելու որպես սրբություն ունեցող քաղաքական ուժ: Հետաքրքիր է՝ Տարոնի մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչու են մարդիկ Նիկոլին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը քանդելու մտայնություն ունենալու համար մեղադրում:
Մեղադրում են, քանի որ Նիկոլն այս տարիների ընթացքում վաստակել է բացառապես հայադավի համբավ. մի մարդ, եթե հայտարարում է, թե հայության աշխարհընկալումն օտար տերության շինծու պրոպագանդայի արդյունք է, եթե ամենաբարձր մակարդակով անում են Ցեղասպանության փաստը կամ դրա ընկալումը կասկածի տակ դնող նողկալի հայտարարություններ, եթե Հայաստանը տանում են դեպի Թուրքիա, նորմալ մարդն ի՞նչ պետք է մտածի:
Նորմալ մարդը մի բան գիտի՝ Նիկոլի վզին շատ կոնկրետ թուրքական ծրագիր է դրված, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը Ցեղասպանության փաստի ժխտումն ու ուրացումն է, իսկ այդ նպատակին հասնելու համար օվերտոնի համապատասխան պատուհանը Նիկոլն արդեն բացել է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4536
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



