Փաստորեն հայաստանի ոստիկանությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs քննչական կոմիտեն ՀՀ Քննչական Կոմիտե և դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազություն ակտիվ ջանքերով սատարում են գողությունն ու հանցագործությունը Հայաստանում։ Բացատրեմ խի։
Օրեր առաջ տան բակից գողանում են մեքենաս, դիմում եմ ոստիկանության Էրեբունու բաժին, հաղորդում տալիս գողության մասին։ Ժամեր անց իմ ու ընկերներիս ջանքերով գտնում ենք մեքենան, ցեխերի մեջ թաղված և ավերված։ Զանգում եմ քննիչի, ասում եմ արի, գտել եմ, ասում ա ժամանակ չունեմ, դու հանի բեր ։ մեկ օր հետո էլի իմ ուժերով գտնում ենք գողին, որը Վրացի էր ու Վրաստանի քաղաքացի, քննիչը հենց սկզբից համոզումա որ գողը փող չունի և չի կարա վնասս փոխհատուցի։ անցնումա մի քանի օր, մեկ էլ տեղեկացնում են, որ գործը փակում են, որովհետև ըստ իրանց սա չեն համարում գողություն շահադիտական նպատակներով։ Ասումա մարդը գողացելա , որ տեղ գնա։ եթե ուզում էս գնա դիմի դատարան վնասիդ համար, բայց ոչ մի երաշխիք չկա , որ էդ ընթացքում Վրացին չի լքի երկիրը հավերժ։ Այսինքն Վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի արջև ու մոտ 4000$ի վնասը ինքս պետքա կրեմ։ Մալադեց ձեզ ։ խնդրում եմ , տարածել ու եթե լրագրողներ կան իւմ կհետաքրքրի էս գործը շատ ուրախ կլինեմ ։ ստեղ բացահայտ հանցավոր համաձայնություն կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել