Armenian-soccer.com-ը գրում է.
Հոկտեմբերի 2, ժ.18-ին, Երեւան ,ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
Մրցավար ՝ Տիգրան Հովսեփյան
Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը առանձակի մեծ է այն առումով, որ ընդամենը 4օր առաջ ՝ սեպտեմբերի 28-ին այս թիմերը միմյանց արդեն հանդիպել են ՀՀ առաջնության 1-ին շրջանի վերջին ՝ 7-րդ տուրի շրջանակներում: Այն ժամանակ 1:0 հաշվով հաղթելով մինչ այդ պարտության դառնությունը չճաշակած «Փյունիկին» «Արարատը» ստանձնեց միանձնյա առաջատարի դերն եւ արժանիորեն ճանաչվեց 1-ին շրջանի հաղթող: Հաղթական միակ գոլի հեղինակը հանդիպման 47-րդ րոպեին աչքի ընկած «Արարատի» սերբ հարձակվող,26-ամյա Ալեքսանդր Ռակիչն է :
Հիմա մարտական կազմով ներկայացող «Փյունիկը» փորձելու է ռեւանշի հասնել ,եւ ապացուցել ,որ վերոհիշյալ խաղում կրած պարտությունը պատահական էր:
«Արարատն»այս խաղին ներկայանում է կազմի որոշակի կորուստներով: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի պաշտպան Գորիկ Խաչատրյանը ,իսկ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի եւ կիսապաշտպան Դվիթ Ժ. Գրիգորյանի մասնակցությունն է հարցականի տակէ : Չնայած կորուստներին «Արարատն» էլ լի է վճռականությամբ ապացուցելու ,որ սեպտամբերի 28-ին տարած հաղթանակն ու թիմի ներկայիս վերելքը ամենեւին էլ պատահական չէ ,այլ օրինաչափ է:
Բուքմեյքերները այս խաղում ավելի բարձր են գնահատում «Փյունիկ» հաջողության հասնելու հնարավորությունները:Այսպես, Ռաֆայել Նազարյանի սաների հաղթանակի համար նրանք սահմանել են 1,95 գործակիցը ,մինչդեռ «Արարատի» համար այն հավասարէ 3,1,իսկ ոչ-ոքին էլ ստացել է նույնպես 3,1 գործակից:
Հիշեցնենք ,որ այս թիմերի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը նոյեմբերի 6-ին տեղի է ունենալու Երեւանի«Հրազդան» մարզադաշտում: