Ժողովո´ւրդ, ես դեմ եմ, որ մենք քննադատում ենք Նունե Եսայանին՝ 135 հազար դոլարով երգելու համար: Նունեն մեղավորության շատ չնչին բաժին ունի:
Թերևս, նրա մեղքն այն է, որ փողը տվողին չի ասել. «Գժվել ե՞ք, ո՞նց կարող եմ ես այդքան գումար վերցնել անկախության համերգին երգելու համար, այդ գումարը տարե´ք և տվե´ք մանկատներին, ծերանոցներին, զինվորների համար շոկոլադ առեք, կամ էլ Բլոգնյուզի նման կարիքավորների կողքին եղեք, որ մարդիկ զգան` միայնակ չեն»: Նունեի մեղքը միայն սա է:
Ամենամեծ մեղավորը ՀՀ մշակույթի նախարարությունն է՝ մշակույթի վայ նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, որը մսխում է իր պետության փողերը: Իսկ այդ մշակույթի նախարարը մի անգամ չի կանգնել գրողների կողքին ու ասել՝ Դուք պետության գրողներն եք, եկե´ք, օգնեմ»: Հենց խնդիր է լինում, Հասմիկ Պողոսյանը գրողներին, և ոչ միայն, ասում է. «Մենք այդքան գումար չունենք»:
Եթե մենք ունենայինք ադեկվատ իշխանություն, ապա հենց այսօր Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցեր՝ «Պետության միջոցները վատնելու» կասկածանքով, և մեր իշխանությունը, որ մի քիչ էլ ադեկվատ լիներ, անմիջապես որպես գործով անցնող կասկածյալ կներգրավեր Հասմիկ Պողոսյանին:
Բայց ինչպես գիտենք, տեսնում ենք և զգում մեր մաշկի վրա, մեր իշխանությունները ոչ միայն ադեկվատ չեն, այլև հանցավոր տարրեր են պարունակում:
Ի վերջո, թե ո՞վ պետք է երգի հրապարակում, դա էլ տենդեռի նման մի բան է: Եթե դպրոց կառուցելու համար քաղշիննախարարությունը տենդեռ է անում, ու հաղթողները «ատկատ» են տալիս, ի՞նչ գիտենք, որ այս տենդեռում՝ հաղթելով Նունեն, ատկատ չի տվել:
Բայց մշակույթի նախարարին կարող եք փոխանցել նաև, որ Նունե Եսայանի համերգով անկախության տոնը չի կայացել: Անկախության տոնը կկայանար էլ ավելի, եթե ,օրինակ, այդ գումարով մի մեծ ակցիա կազմակերպվեր, այդ գումարի կեսը, ոչ թե ամբողջը, այլ կեսը վերցնել և գնալ Հայաստանի սահմանամերձ գյուղեր, մի- մի բաժակ գինի բարձրացնել և Չինարիում ու Ներքին Կարմիրում կրակոցների տակ քնող ու վեր կացող պապիկի կենացը խմել, որ նա դեռ հայրենիքում է, մի ծաղկեփունջ տալ այդ և մնացած սահմանապահ գյուղերի հղի կնոջն ու ասել. «երկնիր» ու բազմացրու մեր պաշտպաններին.. և մեկ կոնֆետ էլ այդ գյուղերում ապրող մանուկներին տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3342964788302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել