Եղոյան Արմանի հայտարարությունից բխում է, որ քանի դեռ նախաստորգրվածը չի ստորագրվել, Իլհամը Հայաստանի հետ ինչ ուզի՝ կանի: Ներքին գործերին չմիջամտելու պարտավորության մասին դրույթը գործելու է միայն ստորագրելուց հետո: Հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ՔՊ-ականները Վաշինգտոնում կատարվածն այսքան ֆետիշացնում: Եթե Իլհամը ստանալու է Հայաստանից բոլոր զիջումները, եթե միջամտելու է ներքին գործերին ու երկիրը ներսից Նիկոլի ձեռամբ վերաձևելու է ըստ իր ճաշակի, ապա ստորագրության արդյունքում ո՞վ է շահած դուրս գալու, ո՞ր կողմը, նա՞, որին թշնամին համապատասխանեցրել է իր քիմքին, թե՞ թշնամին, որ ոչնչացրել ու քամել է դիմացինին՝ զրկելով նրան ներքին բովանդակությունից: Ստացվում է, որ վաշինգտոնյան շոուն Հայաստանի ոչնչացման մասին էր, իսկ եթե այս ամենի առաջը չառնվի, ապա այս վտանգավոր խաղը կարող է ավարտվել մի նոր ցեղասպանությամբ, քանի որ ցանկացած մեկը, ով կհանդգնի անգամ «Արցախ» բառն արտասանել, կարող է հայտնվել Իլհամի սև ցուցակում. Բաքուն դա կարող է գնահատել որպես իր ներքին գործերին միջամտություն ու Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսել:
Այնպես որ՝ եղոների քարոզները, թե «Թրամփի ուղին» դառնալու է Հայաստանի բարեկեցության բանալին, խաբեություն են ու կոչված են՝ «կտավատի» ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ռեալ պոլիտիկից հեռու են ու իրավիճակին չեն տիրապետում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



