Կոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նա 2024 թվականի դեկտեմբերի  4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր  Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել