Գարեգին 2-րդը Նիկոլին զուգահեռ մեկնել է ԱՄՆ. հանդիպումներ կունենա ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմակալ առաջնորդի, հոգևորականների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

Այս մասին պաշտոնական հաղոդրագրությունից է հայտնի դարձել: Կաթողիկոսի այցը ԱՄՆ տեղի է ունենում չափազանց վճռորոշ փուլում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախօրեին: Իսկ որ հենց խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, անձամբ Թրամփն է հաստատել՝ հայտարարելով՝ մտադիր են ամբողջությամբ բացահայտել Կովկասի ներուժը:

Այսպիսով՝ եթե իսկապես դա տեղի ունենա, ապա կստացվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվում են ամերիկյան ազդեցության գոտում՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Սյունիքի ճանապարհը լինելու է ամերիկյան վերահսկողության տակ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Կովկասում գերիշխող է դառնում Արևմուտքը, հետևաբար՝ Հայաստանում տեղի են ունենալու տեկտոնիկ նեքին տեղաշարժեր՝ արևմտյան օրակարգից բխող: Այդ օրակարգի մի հատվածն էլ կարող է վերաբերել հենց եկեղեցուն:

Արդյոք Կաթողիկոսի ու Նիկոլի համաժամանակյա այցերն ԱՄՆ պատահակա՞ն են, թե՞ միմյանց հետ փոխկապակցված են, արդյոք այդ այցը կարո՞ղ է կապ ունենալ այն եկեղեցական օրակարգի հետ, որ ամեն գնով առաջ է մղում Նիկոլը, ԱՄՆ-ում Գարեգին 2-րդի հնարավոր հրաժարականի հարցը գաղտնի բանակցությունների առարկա՞ է դառնալու. եթե Հայաստանն ամբողջությամբ անցնելու է արևմտյան ազդեցոթյան տակ, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում դա պրակտիկորեն անխուսափելի է, ապա դժվար թե արևմտյան կենտրոնները չցանկանան այստեղ տեսնել Արևմուտքի հետ փոխկապակցված որևէ մեկին՝ բազմած Լուսավորչի գահին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել