Հայաստանի «զարգացման բանալին գտած» ՔՊ-ական Պապոյան Գևորը, որ մտադիր է համաշխարհային աստղերին Հայաստան բերելու օգնությամբ թափ հաղորդել երկրի տնտեսությանը, անդրադարձել է Լոպեսի հայաստանյան այցի վերաբերյալ քննադատություն հնչեցնողներին: Նա այդ մարդկանց անվանել է «ցավի վաշխառու» ու հայտարարել, թե նմաններին պետք չէ ուշադրություն դարձնել. պետք է գնալ առաջ ու անել այնպես, որ Հայաստանը երկրագնդի վրա լինի ոչ թե որպես պատերազմի, ցավի, լացի կետ, այլ երջանկության, ապրելու ու արարելու երկիր:
Պապոյան Գևորը, փաստորեն, Հայաստանը մտադիր է սարքել եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող պետություն արևմտյան մշակույթի պրոպագանդայով զբաղվող երևելի կերպարներին ասենք մի քանի ամիսը մեկ Հայաստան բերելու միջոցով: Նրան թվում է, թե եթե այստեղ հաճախ համերգային ծրագրերով հանդես գան բազմապիսի աստղեր՝ իրենց մի քանի ժամվա ելույթի համար պետական բուջեն միլիոնավոր դոլարներով աղքատացնելով, ապա Հայաստանը դառնալու է ծաղկուն մի երկիր՝ երջանիկ բնակչությամբ ու պայծառ ապագայով:
Սրանք փող «քերելու» նոր ձև են գտել. Հայաստանը փողի խնդիր չունի, չէ՞, պրեզիդենտն էր այդ մասին ասել, ուստի ինչո՞ւ հաճելին օգտակարի հետ չհամատեղել՝ սեփականելով միլիոնավոր դոլարներ:
Հայաստանը կդառնա երջանիկ, ապրելու համար բարենպաստ երկիր միայն այն ժամանակ, երբ Նիկոլի իշխանությանը վերջ կդրվի, իսկ մինչ այդ ոչ մի հույս չկա, որ լավ կլինի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել