Tert.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:

Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար...

Այդպես ուղղակի չի լինում:

ՔՊ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:

Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել