
Պետությունը բացակա է՝ ինչպես օդորակիչը մանկապարտեզում
Երևանի պետական մանկապարտեզներում այս օրերին օդի ջերմաստիճանը գերազանցում է +40°C-ը։ Երեխաներն ու անձնակազմը ստիպված են դիմակայել +40°C շոգին, քանի որ որևէ հովացման միջոց՝ օդորակիչ, օդափոխություն, գեթ մեկ պտտվող հովհար՝ չկա։ Խաղասենյակներում չշարժվող օդը, երկարաժամկետ ջերմային ծանրաբեռնվածությունը երեխաների մոտ առաջացնում է թուլություն, նույնիսկ ուշագնացություն։ Սա առօրյա իրականություն է։
Բայց պատկան մարմինները լռում են։
Ոչ մի արձագանք։ Ոչ մի արագ գործողություն։
Հարցեր են առաջանում:
Ի՞նչ արժեք ունի այս երկրում երեխայի առողջությունը։
Ո՞ւր է հանրային հաշվետվողականությունը, երբ երեխաները բառացիորեն խեղդվում են պետական համակարգի անտարբերության մեջ։
Պատասխաններն ակնհայտ են:
Երբ պետությունն անտարբեր է ամենախոցելիների հանդեպ, դա համակարգային անպատասխանատվության ամենավառ ապացույցներից է։
*** Ու երբ կմտածեք մանկապարտեզները շոգից ելնելով փակել, հոգացե´ք նաև աշխատող ծնողների «ձեր հաշվին» արձակուրդի խնդիրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid02VqcYz5eCdGn8dkwu3XwV5XLo1QChYd1znboDifiN126orr9KH2YqBHJ4MMQr3ndDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել