
Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասում անբարենպաստ եղանակի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի մասին։
Ըստ նրա, Տուապսեի մունիցիպալ շրջանում ուժեղ հորդառատ անձրևների պատճառով բարձրացել է գետերի ջրի մակարդակը։
«Լերմոնտովոյում քշել-տարել է կամուրջը, այն գտնվում էր վթարային վիճակում։ Բացի այդ, սողանքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը Մոլդովանսկի լեռնանցքով։ Ջուբգայի շրջանում կազմակերպվել է ռևերսիվ երթևեկություն։ Վարորդներին խորհուրդ եմ տալիս սա հաշվի առնել երթուղին կազմելիս։ Նաև այժմ փրկարարները տարհանում են շրջանում հանգստացող մանկական զբոսաշրջային խմբերին», - նշել է նահանգապետը։
Ըստ РИА Новости Крым-ի տեղեկատվության, Տուապսեի շրջանում անբարենպաստ եղանակի պատճառով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/03/krasnodar/4239051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել