Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղելավարը մեղադրյալի աթոռին է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արայիկ Յուրջանի Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետ, ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրավասու լինելով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելու ավագանու հաստատմանը, իրավասու լինելով ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է համայնքին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր՝ 14.189.750 ՀՀ դրամի գույքը:
Նշենք, որ նախկին թաղապետի որդին ևս հայտնվել էր իրավապահների տեսադաշտում: 2014 թվականին Ուլնեցու փողոցում Արայիկ Քոթանջյանի տան հարեւանությամբ հնչել էին կրակոցներ: Կրակոցներն արձակել էր Արայիկ Քոթանջյանի որդին: Սամվել Քոթանջյանը հունիսի 11-ին ձերբակալվեց: Կրակոցների գործով երկրորդ ձերբակալվածը 40-ամյա Սեդրակ Փայրասլյանն էր:
Պարզվում է, որ այս ամենը խաղալիքը կոտրելու պատճառով էր: Հունիսի 16-ին Սամվելը, ինչպես նաեւ միջադեպի մյուս մասնակիցները ստորագրությամբ ազատ արձակվեցին: սեպտեմբերի 27-ին, Սամվել Քոթանջյանը դատապարտվեց 1 տարվա պայմանական ազատազրկման եւ տուգանվեց 50 հազար դրամով:



