Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը մոտավորապես ժամը 2-ին Մինսկի երկնքում հայտնաբերել են անհայտ անօդաչու թռչող սարք, որը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել Բելառուսի պաշտպանության նախարարությունը։ԱԹՍ-ն ընկել է քաղաքի փողոցներից մեկում։ Տուժածներ չկան։

«Հաշվի առնելով տվյալ իրավիճակը՝ օպերատիվ կերպով ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ վերահսկում է իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել