Թևավոր խոսքերը մշակույթային երևույթ են ...մշակույթային հիշողություն... որոնք վկայում են բարձր հոգևոր զարգացման մասին...նրանք բարելավում, գեղեցկացնում ու ավելի «իմաստուն » են դարձնում մեր խոսքը.... Կրթված,կամ ինքն իրեն քիչ թե շատ կրթված համարող ամեն մարդ պետք է իմանա Աստվածաշնչյան այս թևավոր խոսքերը,նրանց իմաստն ու մեկնաբանությունը... արտահայտություններ ,որոնք հանդիսանում են որպես վառ ,արտահայտիչ լեզվական միջոց ՝ «երկսայրի սուր» ցանկացած խոսքում...(որոնք,երևի, «կամա թե ակամա» գործածում ենք հաճախ ))) ...Չնայած,ինչի մասին է խոսքը...))) Իմ մեծ մամին(մորս տատիկը ) ամենևին էլ «կրթված» չէր... «անգրագետ էր»...ընդամենը երրորդ դասարանի կրթություն ուներ ,սակայն այնքան « իմաստության բույր ուներ...» Աստվածաշնչյան այս թևավոր արտահայտություններից շատերը գիտեր և օգտագործում էր ... Ինքնակրթություն...թերևս կրթության ամենաճիշտ ձևը ... որը հաստատ կհասցնի ,կբերի մեզ հաջողության...))» Ով որ ինձ հետ չէ ,ինձ հակառակ է .և ով որ ինձ հետ չէ ժողովում՝ցրվում է: Մաթեոս 12:30 Այս խոսքերով Հիսուս Քրիստոսը շեշտում է ,որ հոգևոր աշխարհում կան միայն երկու թագավորություն-Բարու և Չարի...Աստծո և սատանայի...երրորդը տրված չէ... Բաղդասարի խնջույք...բաղդասարավարի ապրել... արտահայտությունը Դանիելի գրքից է(5-րդ գլուխ) ,,,քաղդեացի թագավոր Բաղդասարը ,երբ խնջույքի մեջ էր ,հանկարծ հայտնվում է խորհրդավոր մի ձեռք ու պատի վրա ու ինչ-որ բան գրում... օգտագործվում է հետևյալ նշանակությամբ- ուրախ,թեթևամիտ կյանք ինչ-որ աղետից առաջ... բաղդասարավարի ապրել-անհոգ ճոխ,զեխ կյանքով ապրել...փարթամության,շքեղության մեջ ապրել... Դանիել 5:25-28 ,Ահա սա էր պատին գրվածը«Մանէ,Մանէ, Թեկեղ ու Փարսին»,«Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար»..Նշանակում էր. Աստված հաշվել է Բաղդասարի թագավորության օրերն ու նրան վերջացրել...բաժանել այն Մարերի ու Պարսիկների միջև.... Նույն գիշեր սպանվում է Բաղդասար թագավորը ,իսկ նրա թագավորությանը տիրանում է Մարաց Դարեհը... Հ.Գ. Իսկ այս խոսքերը «Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար» ես միշտ օգտագործում եմ անհուսալի ,անվստահելի ,նենգ ու անհավատարիմ մարդկանց հանդեպ,մարդիկ ,որոնց հավատում էի ու վստահում ....սակայն « իրենց գործերի պտուղներից» « ճանաչեցի ու բացահայտեցի» նրանց,քանզի «ամեն ծառ ճանաչվում է իր պտղից»...Դե հիմա պատկերացրեք միայն իմ հիասթափության չափը ...»)) Անկյունաքար քար,որը դնում են կառույցի հիմքում և որն իր վրա է պահում հիմնական ծանրությունը... նշանակությունը- սկիզբ ,հիմք , իմաստ ինչ-որ կարևոր և հիմնավոր բանի... Եսայիա 28:16...« ահա ես եմ,որ Սիոնում դրել եմ վեմը,ընտիր վեմ,պատվական անկյուն,հաստատահիմն հիմունք...» Գայթակղության քար նշանակությունը- «աշխարհիկ կյանքում» դժվարություններ,որոնց բախվում ենք ինչ-որ հարցում,գործում...խոչընդոտներ՝խնդիրները լուծելու և նպատակին հասնելու ճանապարհին... Եսայիա 8:14 «Եվ նա ձեզ համար սրբարան կլինի.իսկ գայթակղության քար և գլորման վեմ Իսրայելի երկու տների համար,և թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղեմի բնակիչների համար» համաձայն Աստվածաշնչի , խորհրդանշական քար Երուսաղեմի տաճար տանող ճանապարհին ՝անհավատներին սայթաքելու համար... Սուտ՝ հանուն փրկության(սուտ ՝ի նպաստ խաբվողի) այս արտահայտության իսկական իմաստը խեղաթյուրված է... Այս խոսքերը սաղմոսից են .33:17,ուր հնչում է այսպես. «Սուտ ձին փրկության համար և իր շատ զորությունովը չի ազատում»...ուշադրություն դարձրեք-չի ազատում...)) Ավազի վրա կառուցված տուն..Մաթեոս7: 26-27 նշանակությունը-վտանգավոր ու փխրուն ինչ-որ բան...գործ,ձեռնարկ.. Գողգոթա Այն վայրի անունը ,որտեղ խաչեցին Հիսուսին... « Եվ նրանք առան տարան Հիսուսին. և խաչափայտն ինքը վերկալած,դուրս գնաց այն տեղը,որտեղ,որ Գագաթ էր ասվում,որը Եբրայերեն Գողգոթա է կոչվում»:Հովհաննես 19:17-18 Օգտագործվում է որպես տառապանքի խորհրդանիշ:Նույն նշանակությամբ գործածվում է նաև «խաչի ճանապարհ» արտահայտությունը: Երկնային մանանա Սնունդ,որն ուղարկեց Աստված իսրայելի ժողովրդին անապատի մեջ թափառելու ժամանակ...Ելից 16: 14-16 նշանակությունը-անսպասելի օգնություն... Եգիպտական աշխատանք ծանր ,դժվարին աշխատանք,ծագել է աստվածաշնչյան պատմությունից,ծանր աշխատանքներ,որոնք կատարել են հրեաները եգիպտական գերության մեջ գտնվելու ժամանակ...ելից 1-11,13,14 Աղքատ ,ինչպես Ղազարոսը..երգել ,ինչպես Ղազարոսը... արտահայտությունը ծագել է աղքատ ղազարոսի մասին պատմող ավետարանական առակից...Ղազարոսը պառկում էր հարուստների դռների մոտ և ուրախանում նույնիսկ փշրանքների համար,որոնք նետում էին նրան...հնում աղքատները մուրացկանություն անելիս երգում էին «հոգևոր երգեր» և շատ հաճախ հատվածներ « աղքատ Ղազարոսից»,որոնք ստեղծվում էին ավետարանական առակի հիման վրա...երգում էին շատ լալկան,խղճալի ձայնով ...ահա,այստեղից էլ այս արտահայտությունները... նշանակությունը-բողոքել կյանքից,լաց լինել,մուրալ,ձևանալ աղքատ ու դժբախտ մարդ Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն(քամի ցանողը փոթորիկ կհնձե)Ովսէէ 8:7 նշանակությունը. Պարտադիր նախազգուշացում է բոլոր չարակամների,բանսարկուների ու քսուների համար,ովքեր հյուսում են խարդավանքներ,մարդկանց փոխհարաբերությունների միջև տարաձայնություններ ու գժտություններ մտցնում ... նրանց արարքների բոլոր չար հետևանքները առաջին հերթին կդառնան հենց իրենց դեմ.... «Սուրբ բաները շներին մի տվեք և ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ,որպեսզի չլինի թե տրորեն դրանք իրենց ոտքերի տակ և ապա դառնան ու ձեզ պատառոտեն»Մատթեոս7:6 Այս արտահայտությունը ավետանարական է և օգտագործվում է հետևյալ նշանակությամբ. Զուր մի վատնեք ձեր խոսքերն ու բառերը այն մարդկանց հետ որոնք չեն կարող հասկանալ ու գնահատել դրանց իրական արժեքը.... Սողոմոնյան լուծում... Դավթի որդի Սողոմոն իմաստունի մասին շատ պատմություններ են հասել մեզ ,հատկապես դատական գործերին,բարդ անլուծելի թվացող խնդիրներին իմաստուն լուծումներ տալու վերաբերյալ... Պատմում են,որ մի անգամ երկու կին վիճում էին,թե ում է պատկանում երեխան....կանայք անհաշտելի էին...համաձայնության չէին գալիս ..այդ ժամանակ Սողոմոնն առաջարկեց կիսել երխային ու բաժանել կանանց միջև ...Ստախոսը պատրաստակամորեն համաձայնեց...իսկ իսկական մայրը սարսափահար աղաղակեց.«Ավելի լավ է երեխային կենդանի տվեք նրան»....կեղծիքը բացահայտվեց..երեխային հանձնեցին իսկական մորը... նշանակությունը-Սողոմոնի դատ՝արդար ,իմաստուն վճիռ...սողոմոնյան լուծում-սրամիտ,խելացի լուծում...ճարպկորեն ելք գտնել ցանկացած բարդ և նուրբ իրավիճակներում... Արգելված պտուղ «Եվ Աստված պատվիրեց մարդուն ասելով.Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր.բայց Բարու և Չարի իմացության ծառիցը մի կեր.որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես(կորցնելու էին անմահությունը) Ծննդոց 2:16-17 Պտուղ...Չարի և Բարու իմացության Ծառից...որը, չնայած Աստծո արգելքին ,Եվան ու Ադամը այնուամենայնիվ վայելեցին... այլաբանորեն. Ինչ-որ հրապուրիչ ու արգելված բան միաժամանակ... Սովորել ինչ-որ բան,իմանալ ինչ-որ կարևոր ,բայց արգելված բան... Քավության նոխազ... Ղևտացիներ 16: 20-22 Հնագույն ժամանակներում հրեաները հատուկ արարողություն ունեին,որի ժամանակ քահանան երկու ձեռքը դնում էր կենդանի այծի գլխին որպես նշան նրա վրա հրեա ժողովրդի մեղքը դնելու....որից հետո այծին բաց էին թողնում ,քշում ամայի դաշտերը...Այս արտահայտությունը կիրառվում է այս իմաստով.Մարդ ,որի վրա մշտապես բարդում են ուրիշի մեղքերը...կամ,որը պատասխանատվություն է կրում ուրիշների համար: Հավատը լեռներ կշարժի Մատթեոս 17:20 «..Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք ,այս սարին կասեք ՝«այստեղից այնտեղ տեղափոխվիր»,և կտեղափոխվի,և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար »: Այլաբանորեն-համոզվածություն,հավատ սեփական գործի իրավացիության ու ընտրության ճմարտացիության հանդեպ ,որը կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն Ծառայել մամոնային Մամոնան հարստության «աստվածն է»...այդ մասին նշված է նաև Ավետարանում ..Մատթեոս 6:24 «...ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել..չեք կարող ծառայել և Աստծուն և մամոնային» Նշանակությունը. խիստ մտահոգված լինել հարստություն,նյութական արժեքներ կուտակելու մասին,,,անձնատուր լինել կոպիտ, զգայական հաճույքներին...
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/10/blog-post_4368.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել