Մարինա Գրեգը եւ Ռոբերտ Ճանճապանյանը հինգ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է հաղորդավարուհին: 
Նրանք ամուսնացել էին 2019 թվականի օգոստոսին: Հաղորդավարուհին ամուսնության առաջարկությունը ստացել էր իր ծննդյան օրը՝ մայիսի 23-ին:

Նշենք, որ օրեր առաջ Գրեգը ինստագրամյան իր էջի «Սթորի»-ներում շփվել էր հետեւորդների հետ եւ, պատասխանելով վերացական հարցերից մեկին, թե հնարավոր է արդյոք ներել դավաճանությունը, արձագանքել էր. «Այն չի մոռացվում, հետեւաբար՝ ոչ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել