
Ինդոնեզիայի Սեմերու հրաբխի 24 ժամվա ընթացքում չորրորդ ժայթքումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, հաղորդում է Ինդոնեզիայի պետական լրատվական ANTARA գործակալությունը:
«Արևելյան Ջավայում գտնվող Սեմերու հրաբուխը ժայթքել է երեքշաբթի առավոտյան՝ 1.2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն նետելով: Ժայթքումը տեղի է ունեցել ժամը 07:15-ին (Մոսկվայի ժամանակով՝ 03:15-ին - խմբ.): Մոխրի սյան բարձրությունը գագաթից մոտ 1200 մետր էր, որը ծովի մակարդակից 4876 մետր բարձրության վրա է», - հայտնել է Լիսվանտո հրաբխի տարածքում գտնվող դիտակետի աշխատակիցը, որի գրավոր զեկույցը մեջբերել է գործակալությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել