Ներկայիս հասարակությունում կատարվող քիչ թե շատ <տարօրինակ >երևույթները սկսել են ինձ չզարմացնել. 14-15 տարեկան աղջիկներ, ովքեր հագնում են իրենցից բարձր կրունկներ, և շպարվում` ինչպես 20 տարեկան օրիորդը. դա սովորական է, զարմանալ պետք չէ. նման աղջիկները դեռահասության ճնշող մեծամասնությունն են կազմում: Բայց ո՞րն է դրա իմաստը: Ինչո՞ւ հագնել բարձրակրունկ կոշիկներ և դրանց վրա քայլել չկարողանալ: Ո՞ւմ են ուզում զարմացնել. ընկերուհիների՞ն, թե՞ ուզում են հենց այս պահից սկսած դուր գալ տղաներին: Ցուցամոլություն, ագահություն , հիմարություն. այս բառերով կարելի է բնութագրել այդ երեևույթը: Ցավալին այն է, որ այդ աղջիկները այդպես հագնված և շպարված գնում են դպրոց, մի տեղ, որտեղ ստանում ես գիտելիք , որը քեզ նոր կյանք մտնելու հնարավորություն է տալիս… Չեմ կարծում, որ այդ աղջիկները դրա համար են դպրոց գնում: Նրանք գնում են դպրոց իրենց ցույց տալու, բոլորի ուշադրությունը գրավելու համար… դա է իրականությունը… Բայց, լավ, եթե անգամ հագնում են` չե՞ն մտածում հետևանքների մասին: Դա առողջությանը նույնպես վնաս է: Այս տարիքից շպարվել (ավելի շուտ` դեմքը ներկել, կամ ինչպես ասում են <գաջվել> ու հետո, երբ այդ աղջիկները իրենց վրայից մաքրում են այդ <գաջը>, դառում են սարսափել), և հագնել իրենցից բարձր կոշիկներ , քայլել չկարողանալ, և ամեն 2 րոպեն մեկ տրտնջալ թե <հոգնե՞լ են> :
Հետաքրքիր է և միեևնույն ժամանակ անհասկանալի այս ամենը…
Հասկացե’ք, աղջիկնե’ր, ժամանակից շուտ մեծանալ պետք չէ. այդ ամենի ժամանակն էլ կգա, պարզապես մի փոքր սպասեք և զբաղվեք այն ամենով, ինչը համապատասխան է ձեր տարիքին: