Ինչպես գիտենք Սթար ցանց, որպես այդպիսին այլևս չկա, բայց իրականում գործում է նրա «Չեղած» կենտրոնական գրասենյակը: Օրեր առաջ արդեն նախկին աշխատակիցները փորձել են տեղեկանալ սպասվող աշխատավարձ-վերջնահաշվարկից, այն էլ օգոստոս ամսվա, բայց ապարդյուն՝ սեպտեմբերի 15-ից չեն կարողանում ճշտել, թե ո՞րտեղից և ումից պետք է ստանալ աշխատավարձ, կարծես բոլորը պայմանավորված լինեն մեկը մեկի վրա քցելով օրեր են ձգում, որ ցանցը ամբողջովին փակվի ու գումարներն էլ չվճարեն:
Սրանք ուղղակի խոսքեր չեն, այդ աշխատակիցներից մեկը նաև ես եմ , իմ և իմ կոլեգաների անունից մեծ բողոք և պահանջ՝ որպեսզի ոմանք չուտեն հասարակ և օրվա աշխատավարձով ապրող քաղաքացիների քրտինքով աշխատած գումարները, այլ փորձեն ելք գտնել գումարները փոխանցելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել