Հունգարիայի կառավարությունը դեմ է հանդես եկել Եվրամիության 2028-2034թթ. բյուջեի նախագծին, որը նախատեսում է 100 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը, Բրյուսելում պատրաստված փաստաթուղթը նշանակում է, որ ԵՄ-ն ստիպված կլինի ֆինանսավորել պատերազմի շարունակությունն ու հանուն դրա «պարտքերի մեջ ընկնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել