Դու բռնեցիր ձեռքս , շոյեցիր , հետո անտարբեր բաց թողեցիր ... էլ չեն լինի մոտիկ իմ ձեռքերը քո ձեռքերին . . . 
Մի փորձիր խաղալ դու 'ՀՊԱՐՏ' հոգի , դրանից քեզ մոտ ոչինչ չի փոխվի , միայն կկորցնես քեզ սիրողներին , քեզ ներողներին ու քեզ էլ սիրող և ներող երբեք չի լինի . . . 
Ես ուզում էի երջանիկ լինեիր , հավերժ ինձ հետ լինեիր ... իսկ հիմա քեզ համար ոչինչ , ոչինչ չեմ ուզում ... էլ քեզ չեմ սիրում . . .
Կփնտրես ինձ քո ներկայում , բայց ես արդեն անցյալ կլինեմ . . . 
Այո՛ , տարբեր եմ , հերքել չեմ փորձի . . . ուժեղ և թույլ եմ , պարզ եմ , նաև բարդ , բայց մեկ է մարդ եմ ... թե ինչպիսին եմ , ինչքան տարբեր եմ , կամ ինչքան նման  կարևոր էլ չէ  բնավ . . . 
Մի փակիր սիրտդ , մի փակիր հոգուդ դռները , թող լսեմ հոգուդ երգը . . . 
Գուցե մի օր էլ հոգիս քեզ կանչի նորից ու սիրի կրկին ` առաջվա նման . . . 
Սիրում եմ երաժշտությունը , քանի որ երբ ես տխրում եմ , նա մենակ չի թողնում ինձ  . . 
Մեծանալուս միակ առավելությունն այն է , որ հիմա կարողանում եմ ժպտալ նրանց, ովքեր ցավեցնում են ինձ . . . 
Այրեցի նամակներդ , նկարներդ , բայց չայրեցի սերդ , որն իր լինելությամբ ապրեցրեց , իսկ ժամանակ անց աչքերիս արցունք , հոգուս ` մահ բերեց . . . 
Հաճախ մարդիկ սիրում են ուղղակի մեկը մյուսին , բայց այդպես էլ չեն լինում միասին . . .
Դու իմն էիր ... դու մեկն էիր բոլորից , միակն իմ սրտի ` ինձ սիրող շատերից . . 
Մեր սիրո մայրամուտը մեզ բաժանեց , իսկ հասկանալու համար , թե ով էինք իրար համար դու ու ես այն շատ բան մեզ տվեց . . . 
Ցավալի է , երբ հոգումդ դատարկություն է և նա անխղճորեն բղավում է քեզ վրա . . . 
Մտքիս հետ կռիվս օգուտ ինձ կավարտվի ... կլինեմ ուժեղ, կհաղթեմ մտքիս , թեև հենց նա է իմ դեմ դուրս եկել , բայց ես կյանքում մի քիչ շատ տեսել ու քիչ ավել եմ արդեն հասկացել . . . 
Ու թե անձրև չգա սիրելիս , ծիածան երբեք - երբեք էլ դուրս չի գա ... թե արցունք չգա աչքերից , երջանկության արժեքը երբեք էլ չեն հասկանա . . .
Իմ հույսերի ծով , իմ երջանկություն ու իմ բերկրություն . . . 
Դու ինձնից հեռու , դու ինձ օտար ... բայց մոտիկ ինձ մոտիկ ու հարազատ ... կարոտս քեզնով է լցված , քո սիրով ... երանի իմը լինեիր այնքան , որ չհասնցեի զգալ կարիքդ , որ կարոտիս տեղը չիմանայի . . . 
Երանի չվերջացած սերս մի օր վերջանար ... երանի գնայիր , գնայիր անհետ ... Երանի գրկել չցանկանայի , երանի չհիշեի ... երանի . . . 
Դու ինձնից հեռու , դու ինձ օտար ... բայց մոտիկ ինձ մոտիկ ու հարազատ ... կարոտս քեզնով է լցված , քո սիրով ... երանի իմը լինեիր այնքան , որ չհասնցեի զգալ կարիքդ , որ կարոտիս տեղը չիմանայի . . . 
Խավարումդ ես միշտ լույս եմ փնտրել , այդ պատճառով եմ անվերջ տառապել . . . 
Հոգուս յուրաքանչյուր հարցին միայն սերն է տալիս սրտիս պատասխան . . . 
Ես հաճախ եմ երազել քո երազում իմ երազը գտնել . . .
Դու ` իմ լուսավոր ու կարոտներիս միակ պատճառ . . .Ես ` քո անհաս , պարզ ու մաքուր երազ . . .Մենք ` իրարից հեռու , բայց իրար ձգտող մի էություն . . . 
Մոռացիր այն , ինչն արդեն կորցրել ես , որ կարողանաս գնահատել ունեցածդ ... մտքումդ պահիր անցյալդ , սիրիր ներկադ , և ապագան քեզ կժպտա . . . 
Անորոշ ու դատարկ օրեր էլ չեմ ուզում, թող լացի հոգիս , թող թեթևանա ...արցունքերիս մեջ թող խեղդվի սերս ու անհետանա հավերժ իմ սրտից ու դադարի տանջել ինձ . . . 
Իմ կյանքի գրքի սիրո էջերում դու ես միայն դու , ես քեզ երբևէ չեմ մոռանալու . . . 
Երանի կարողանայի բոլոր տխուր սրտերին ժպիտներ նվիրել ...երանի ոչ մի սեր երբեք չավարտվեր , երբեք չտանջվեր ոչ մի սիրող սիրտ ... երանի բոլորի հոգում միշտ լիներ բարին ... երանի մարդիկ կեղծ չլինեին . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել