Եսս հոգնել է իմ «ես»-ի ձեռքից,
Եսս՝ եսական ու խանդոտ այնպես,
Խաղում է քամին լիալուսնի հետ,
Սակայն դրանից միշտ մրսում եմ ես:

Եսս լալիս է իմ «ես»-ի ձեռքից,
Ինքն իրեն թաղում իր խորքում այնպես,
Հեռանում ես-ի իր տվայտանքից,
Բայց հեկեկում է վշտահարի պես:

Եսս երգում է լոկ «ես»-ի համար
Ու չի ճանաչում ասես ոչ ոքի,
Չգիտի՝ ինչպես գտնի ինքն իրեն,
Ինչպես իր անձը իրենից պոկի:

Եսս հոգնել է իր «ես»-ի ձեռքից,
Եսս՝ եսական ու խանդոտ այնպես...
... Մեկը խայտում է սառույցի վրա
Բայց նրա տեղակ սարսռում եմ ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել