Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջված վիճակում ամբողջությամբ փակել է ճանապարհը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով Երևան քաղաքի պարեկային գնդի առաջին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/07/05/1286614
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



