Հետաքրքիր է.
1. Սիբիրում գտնվող հսկայական լճերից ոմանք շատ ավելի աղի են, քան Կարմիր ծովը: Երնջակ կոչվող գնդաձև բույսերը ընկնելով այդ լճերի ջրերը, արագորեն աղակալում են, վերածվելով ֆանտաստիկ բյուրեղյա ջահերի: Այս լճերի ջրերի ցեխով դեռ հին ժամանակներում բուժվում էին տեղաբնակները:
2. Հին պարթևների մոտ երջանկություն էր համարվում մարտի դաշտում մեռնելը: Իսկ ով մահանում էր բնական մահով, թուլամորթ էր համարվում և նրան թաղում էին հայհոյանքներով` որպես այլանդակ վախկոտի:
3. Համաձայն Աստվածաշնչի` Բաբելոնը հիմնադրել է Նեբրովթը` Քուշի որդին, Քամի սերնդից: Քաղաքն ուներ երկու պարիսպ` արտաքինը 8 մ բարձրությամբ, ներքինը` 12 մ բարձրությամբ: Պարիսպների միջև հեռավորությունը կազմում էր 12 մ: Բելը բաբելացիների գլխավոր աստվածն էր: Նրա պատվին կառուցված էր մի հոյակերտ տաճար, որ քաղդեացիների համար ծառայել է նաև որպես աստղադիտարան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/565505806838509
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել