Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի կառավարության կողմից Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչելու որոշման մասին։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ստացել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Գյուլ Հասան Հասանի հավատարմագրերի պատճենները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել