Kiss.am-ը գրում է.

Պարզվում է, որ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի առողջության համար:
Նախ դրանք նպաստում են  հեշտոցի սնկային ախտահարմանը եվ միզուղիների վարակներին, և բացի այդ՝ արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ, դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ):

Վիճակագրությունը վկայում է, որ սթրինգների կրումը պայմանավորում է ընկնելու կամ ավտովթարների ժամանակ սեռական օրգանների վնասվածքներ ստանալու հավանականության կտրուկ աճ:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սթրինգ պետք է կրել հնարավորին չափ հազվադեպ:

Իսկ եթե դուք նախընտրում եք հենց այդ ներքնազգեստը, ապա հաշվի առեք հետևյալ մի քանի կանոնները.
1. Մի կրեք սթրինգ շոգ և խոնավ եղանակներին, որպեսզի խուսափեք տարբեր վտանգավոր բակտերիաների համար նպաստավոր կենսապայմաններ ստեղծելուց:
2. Ընտրեք ներքնազգեստ, որը կարված կլինի բնական կտորներից , ինչպիսիք են բամբակն ու մետաքսը, քանի որ դրանք չեն խանգարում օդի շրջանառությանը և չեն առաջացնում ջերմոցային էֆեկտ:

3. Կրեք բացառապես ձեր  չափերին համապատասխան ներքնազգեստ, քանի որ շատ սեղմ չլինելու դեպքում սթրինգն այնքան վտանգավոր չէ վարակների տարածմանը նպաստելու տեսանկյունից:
4. Մի կրեք սթրինգ ողջ օրվա ընթացքում:
5. Եթե դուք, այնուամենայնիվ, կրում եք սինթետիկ ներքնաշորեր, ապա օգտագործեք ամենօրյա միջադիրներ և մի մոռացեք դրանք պարբերաբար փոխել:
6. Խուսափեք սթրինգով լողազգեստներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել