Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար։ Այդ մասին է վկայում նաև ինքնաթիռների թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները: 

«Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական թույլտվությամբ», - ասվում է ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Ավելի վաղ Իրանական իշխանությունները հայտարարել էին իրենց օդային տարածքի փակման մասին Իսրայելի հարվածների պատճառով, և այն մի քանի անգամ երկարաձգվել էր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել