Հարցին՝ եթե Կաթողիկոսը, չնայած ամեն ինչին, հրաժարական չտա, ապա ի՞նչ է լինելու այդ դեպքում, կա՞ պլան «բ», ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը պատասխանել է. «Պլան «բ»-ն այնքանով է պլան «բ», որ չի հրապարակվում»:
Տեսականորեն ո՞րը կարող է լինել սոնիկների պլան «բ»-ն: Տարբերակները բավական շատ են՝ նկատի ունենալով այս իշխանությունների էությունը: Օրինակ՝ մի պլան «բ» կարող է լինել Ալլահշուքյուրի օրհնությամբ Էջմիածինը թուրք ասկյարներով շրջափակելն ու հոգևորականությանը հացադուլի ենթրակելը: Արցախում այս տարբերակն իրեն արդարացրեց: Մյուս պլան «բ»-ն կարող է լինել ուղղակի Կաթողիկոսի սպանությունը. 20-րդ դարասկզբին բոլշևիկների կողմից փորձարկված ու իրեն արդարացրած եղանակ է: Մեկ այլ պլան «բ» կարող է դառնալ 20-րդ դարի 30-ականներին Հայաստանում տեղի ունեցածի կրկնությունը՝ եկեղեցիների պայթեցումներից՝ հակակրոնական պրոպագանդայի լայն տարածում: Այսինքն՝ Կաթողիսոկի դեմ ոտնձգությունները կարող են տրանսֆոմացվել քրիստոնեության դեմ ոտնձգությունների՝ ճնշելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Նիկոլի ուզածն անելու:
Պլան «բ»-երի հարցում Նիկոլն ակնհայտորեն չունի սահմաններ, քանի որ իր թիկունքին ունի Ալլահշուքյուրի պես մեկին, որ պատրաստվում է Հայաստանը մի մեծ ղազիաթի վերածել:

Սոնիկնեը ապացուցել են, որ որևիցե հարցում չունեն կարմիր գծեր, և եթե հասարակությունը չկարողանա իսկապես համախմբվել ու սրանց տշել, հետևանքները կարող են իսկապես ողբերգական լինել՝ մարդկային ամենաբորբոքված երևակայությունն անգամ գերազանցող: Այս իրավիճակում խիստ կարևոր է դառնում ընդդիմության դերը, որի մի հատվածը, սակայն, դեռ տարված է Նիկոլին ընտրություններում «կռելու» երազներով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել