Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Դիջիթեյն» ընկերության հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վահագն Դ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
«Nissan Elgrand»-ից վարորդին դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել