Իրանում Իսրայելի գործողության նպատակը Թեհրանի իշխանության տապալումը չէ, բայց դա կարող է լինել դրա արդյունքը։

Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Գլխավոր նպատակը իրանական միջուկային սպառնալիքի վերացումն է, երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել բալիստիկ հրթիռների վտանգը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ իրանական ռեժիմը անկայուն է լինելու։ Սա չէ նպատակը, բայց դա կարող է լինել արդյունքը», - ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դա «իրանական ժողովրդի գործն է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել