Խնդրանք մեր լրագրող-բլոգերներին, Ալեքսանյանի երեխաների կնունքի դեպքով մի շահարկեք Տեր Եսայի Արթենյանի անունը, նա ասում է այն, ինչն իրականությունն է: Եթե ունեք հարցեր, փնտրում եք քավության նոխազ, դա Տեր Եսային չէ: Կա, չկա, մի քանի արժանավոր հոգևորական կա, որոնցից մեկն էլ հենց Տեր Եսային է, ով բացի օրինակելի հոգևորական լինելուց, նաև վառ անհատականություն է ու լավ ՄԱՐԴ: Վստահաբար կարող եմ նշել այն բազմաթիվ բարեգործական ակցիաները, որին իր ակտիվ մասնակցությունն է ցույց տվել այս մարդը, նա միշտ պատրաստակամ է լսել ու աջակցել ցանկացած հավատացյալի, խորհուրդներ տալ, զորավիգ լինել, ուղղորդել... Էնպես որ "մեղավորներին" փնտրեք այլ վայրերում ու այլ օղակներում: Մի խառնեք թացն ու չորը, տեղից էլ էս երկրում ամեն ինչ շա՜տ խառն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/592551670800946?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել