Սամվել Կարապետյանի դեմ ներկա ժամանակում տեղի ունեցողի խորքային նպատակների վրա լույս է սփռել Նիկոլը. հայտնել է, որ մտադիր է ազգայնացնել ՀԷՑ-ը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Սամվել Կարապետյանին: «…Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-հայտարարել է Նիկոլը:

Իհարկե, Կարապետյանի հետ նման կերպ վարվելու պատճառները միայն տնտեսական չեն. Նիկոլից բացի նրա հանդեպ նույն վերաբերմունքն է դրսևորում նաև Իլհամը, իսկ մի քանի օրից Նիկոլն Անկարա է գնում, ուստի որոշել է Էրդողանի պուճուրին կարևոր նվեր մատուցել՝ հաստատելու իր հավատարմությունը՝ ադրբեջանական ժողովրդին: Եկեղեցու դեմ իրագործվող հալածանքների մասին Կարապետյանի հայտարարությունները, փաստորեն, դարձան պատրվակ՝ մեծ ծրագիրը կյանքի կոչելու:

Կարապետյանը Ռուսաստանի մարդն է, սա հայտնի է, ՌԴ-ն ՀՀ տնտեսության մեջ ունի ամենամեծ ներկայությունը: Արդյոք Նիկոլը կսահմանափակվի՞ Կարապետյանից ՀԷՑ-ը խլելով, թե՞ սա միայն սկզիբն է, և հաջորդը կարող է լինել ասենք «Հարավկովկասյան երկաթուղին» և այսպես շարունակ, սա ինչ-որ մեծ բանի սկի՞զբ է:

Հստակ է՝ եթե Հայաստանը գցում են Թուրքիայի տակ, ապա վաղ թե ուշ ռուսական կապիտալը Հայաստանից դուրս է մղվելու, ընդ որում՝ Նիկոլը թքած ունի հետևանքների վրա. նա իր ու Աննայի կյանքի երաշխիքի հարցն է լուծում: Նիկոլը գնում է նման քայլի, քանի որ տերերը հասկացրել են, որ եթե մինչև վերջ իր առաքելությունը չիրագործի, կսպանեն ուղղակի: Իսկ Նիկոլի բուն առաքելությունը Կովկասում Անկարայի գերիշխանությոյւնը հաստատելն է, որի ճանապարհին պետք է չեզոքացվի Հայաստանի վրա ՌԴ ունեցած ազդեցությունը. այն թուրքականով է փոխարինվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել