Աղվան Վարդանյանը հրաժարվել է ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ: Բացի սա՝ Նարեկ Մալյանին այդպես էլ չի հաջողվել հանդիպել Վարդանյանի թիմակիներ Արթուր Խաչատրյանին, Ագնեսա Խամոյանին (վերջինս օրերս հյուրընկալվել էր Մուրազի Բորիկին):

Սա ակնհայտորեն մարտահրավեր է՝ ոչ միայն ընդդիմադիր էլեկտորատին, նրանց, ովքեր հայ ժողովրդի գոյության սպառնացող թիվ մեկ խնդիր են համարում Նիկոլին: Այս իմաստով Թևանյան Անդոն բավական անհարմար դրության մեջ է հայտնվում, քանի որ առնվազը «Ֆեյսբուքում» ու տարբեր ԶԼՄ-ներում ինքն իրեն որպես «յառի» հականիկոլական մատուցում: Վերջին անգամ գրված ստատուսում էլ վերլուծել էր իրավիճակն ու հանգել հետևյալին՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ հայ ժողովուրդ:

Անդոն ունի՞ «Հայաստան» դաշինքի պատգամավորների կողմից դրսևորված այսօրինակ վարքի բացատրությունը, ինչո՞ւ են իրենց այսպես պահում: Հետևությունը հետևյալն է՝ կա՛մ Թևանյան Անդոն միակն է համապատասխան շրջանակներից, որ հասկանում է Նիկոլից բխող ամբողջական վտանգը, կա՛մ նա ուղղակի ձև է անում: Եթե իսկապես Նիկոլն այն է, ինչ ներկայացնում է Անդոն, ապա ինչո՞ւ են արհեստականորեն ՔՊ-ի իշխանությունը ձգձգում: Անդոն վստա՞հ է, որ Հայաստանը կարող է ձգել մինչև 2026-ը մի դեպքում, երբ այս ամառը տարածաշրջանային բոլոր երկրների համար ճակատագրական է լինելու. իրանաիսրայելական պատերազմը նույնիսկ կարող է վերաճել միջուկային պատերազմի գլոբալ մակարդակում: Արժե՞ պատմել այն մասին, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Իրանը, այնուամենայնիվ, ընկրկի: Վստահեցնում ենք Անդոյին, որ թեման Սյունիքով չի ավարտվի. Ալլահշուքյուրը «չերեզ» Երևան Էջմիածին է գնալու:

Նրանք, ովքեր առաջ են քաշել Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու գաղափարն ու պրոցես գեներացրել, վտանգները շատ լավ հասկանում են ու միայն մեկ խնդիր ունեն՝ անդոների ֆակտորը, որ կարող է այս ճակատագրական պահին որոշիչ լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել